Արցախի պատմության մեջ ռեկորդային առատության բերք է հավաքվելու. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շատ «թեժ» աշխատանքային մթնոլորտ է. արցախցիները մեծից փոքր դաշտերում են: Նրանք զբաղված են գարու եւ ցորենի բերքահավաքով, որն ըստ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի՝ այս տարի աննախադեպ առատ է:

Վարչապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նման առատությամբ բերք որեւէ տարի չի եղել, ինչի համար իրենք այս օրերին լարված աշխատում են, որպեսզի շատ լավ արդյունք արձանագրեն:

«Աննախադեպ բերք է սպասվում, եթե կարողանանք անկորուստ բերքը հավաքել, Արցախի պատմության մեջ ռեկորդային բերք ենք արձանագրելու: Հիմա պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հրդեհ չլինի, եղանակային պայմանները չխանգարեն մեր գործերին»,- հայտարարեց ԼՂՀ վարչապետը:




Լրահոս