Կայացել է Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների ամենամյա փառատոնի 37-րդ ստուգատեսն է կայացել աշխարհահռչակ կոմպոզիտորի տուն-թանգարանում։ Փառատոնը անցկացվում է հունիսի 6-ին՝ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ 1978 թվականից՝ մահվան տարեթվից ի վեր։

«Երևանի քաղաքապետարանը ամեն տարի մեծ պատասխանատվությամբ է կազմակերպում այս փառատոնը, որը պատանիների մասնագիտական մրցույթ լինելուց բացի, նաև ստեղծագործող տաղանդավոր երեխաներին բացահայտելու կարևոր առաքելություն ունի»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը։

Արամ Խաչատրյանի անվան պատանի ստեղծագործողների 37-րդ փառատոնի ժյուրիի անդամներն էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայկական երաժշտական համաժողովի նախագահ, կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը և Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի վարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, կոմպոզիտոր, դաշնակահար Սուրեն Զաքարյանը։

Փառատոնի ստուգատեսին մասնակցել է Երևանի երաժշտական կրթօջախների 12 սան։ Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը բոլոր մասնակիցներին պարգևատրել է քաղաքապետարանի պատվոգրերով և հանձնել խրախուսական նվերներ։




Լրահոս