
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին ալյուրի արտադրության ծավալները նվազել են 23.3 տկոսով: Մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում ալյուրի արտադրությունը ոչ միայն չէր նվազել, այլ նաեւ աճել էր 56.5 տոկոսով: Կրկին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մակարոնեղենի արտադրության ծավալներն այս տարի նվազել են 34.7 տոկոսով:
Ի դեպ, ուշագրավն այն է, որ մակարոնեղենի արտադրության ծավալները եւս անցած տարի նույն ժամանակահատվածում աճել էին 10.2 տոկոս: Ենթադրվում է, որ ալյուրի արտադրության ծավալների անկման պատճառը պատրաստի ալյուրի ներկրումն է: Իսկ մակարոնեղենի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: