ԲՈՅԿՈՏԵԼ ԷԻՆ ՆԻՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 13-ի նիստը չկայացավ, քանի որ չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը, վերջինիս  ներկայացուցիչներն ու ամբաստանյալների պաշտպանները: Ամբաստանյալ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը հեռախոսով խնդրել էր իր բացակայությամբ նիստ անցկացնել: Առանց իրենց պաշտպանների նիստին կողմ էին ամբաստանյալ զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանը, Մխիթար Մխիթարյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Սակայն իր պաշտպանի բացակայությամբ նիստ անցկացնելուն դեմ էր քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանը: Նույն օրը Երեւանում՝ նախագահական նստավայրի առաջ, տուժող կողմը, վերջինիս ներկայացուցիչները, ամբաստանյալների ծնողները, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամները, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ ակցիան բավական բազմամարդ է եղել, իրենք բողոքել են սույն գործով դատավոր Սամվել Մարդանյանի կատարած անօրինականությունների դեմ:
Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հերթական նիստը նշանակված է նոյեմբերի 14-ին:




Լրահոս