
Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիռլոն հասկացնել է տվել, որ «ծեր սինյորա»-ն կլինի իր վերջին ակումբն Իտալիայում: 36-ամյա ֆուտբոլիստը նաև վստահեցրել է, որ «Բարսելոնա»-ի հետ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը չի լինի իր վերջին խաղը:
««Յուվենտուս»-ն իմ վերջին ակումբն է Իտալիայում: Ես կարող եմ մեկնել արտերկիր, MLS-ը վատ տարբերակ չէ, սակայն դեռ չեռմ մտածել այդ մասին: Իմ բոլոր մտքերը կապված են միայն «Յուվենտուս»-ի հետ: Ոչ մի կասկած չկա, որ Բեռլինում կայանալիք խաղը չի լինի վերջինը. ես կշարունակեմ խաղալ», – նշել է նա: