Ճամբարակում թունավորվածների վիճակը միջին ծանրության է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը արդեն հայտնել էր, այսօր Ճամբարակում զանգվածային թունավորում է եղել:

Հունիսի 5-ի երեկոյից մինչև այսօր, ժամը 15:00-ի դրությամբ  Ճամբարակի առողջության կենտրոն է դիմել 32 անձ, որից  7-ը` մինչ 10 տարեկան:

Երեխաներից 5-ը բուժում է ստանում ստացիոնար պայմաններում, 2-ը` դուրս է գրվել, բուժումը կշարունակվի ամբուլատոր պայմաններում:

Հոսպիտալացվածներից 29-ը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից են, 3-ը` Ճամբարակից:

32 տուժածից 7-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մյուսներինը` բավարար:

Եվս 20 հիվանդ Վահան գյուղում բուժում է ստանում ամբուլատոր պայմաններում: Նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  հանձնարարականով ՀՀ առողջապահության  նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբն անմիջապես մեկնել է Ճամպարակ:  Մասնագիտական խմբի կազմում է նաև ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:

Այս պահին բակային համայցերը շարունակվում են`  նոր տուժածներ հայտնաբերելու նպատակով:  Թունավորման պատճառը պարզելու նպատակով ձեռնարկվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, ինչպես նաև կատարվում են լաբորատոր հետազոտություններ:

Նախնական տվյալներով  սննադային թունավորում է` բոլոր տուժածները կերել են թութ:




Լրահոս