Այսօր ծնվել է ֆրանսիացի հայտնի նկարիչ Պոլ Գոգենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հունիսի 7-ն է, տարվա 158-րդ օրը: Պետք է նշել, որ այս օրը պատմության մեջ չի առանձնանում որպես ուշագրավ իրադարձություններով լի օր: 1848 թվականի այս օրն է ծնվել ֆրանսիացի, պոստիմպրեսիոնիստ նկարիչ նկարիչ, քանդակագործ, կավագործ, արվեստի մեջ նոր նկարչական տեսակների՝ սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր Պոլ Գոգենը: Կատարել է քանդակագործակաև, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներ, գրել իր ստեղծագործական սկզբունքները պարզաբանող գրական և քննադատական հոդվածներ։ Պատկերազարդումը տես 137-րդ էջից առաջ՝ ներդիրում։

80919605

 

Հայրը՝ Կլովիս Գոգենը, ֆրանսիացի խմբագիր էր, իսկ մայրը՝ Ալին Տրիստանը, պերուական արմատներով իսպանուհի էր։ Այն բանից հետո, երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ են առաջ գալիս (կապված 1848 թ.-ի փետրվարյան հեղափոխության հետ), նա քաղաքական դրդապատճառներով որոշում է բնակության տեղափոխվել Հարավային Ամերիկա՝ Պերու, որտեղ ապրում էին Գոգենի մոր հարազատները։ Երկար ճանապարհորդության վերջին՝ դեռ Պերու չհասած, նավի վրա Կլովիսը վախճանվում է և թաղվում Մագելանի նեղուցի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի մայրը հետագա 4 տարիներին երկու երեխաների՝ Գոգենի և ավագ քրոջ հետ, ապրում է Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ քեռու՝ Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Չորս տարի հետո՝ 1853թ.-ին, երբ Պերուում քաղաքացիական պատերազմ է սկսվում, Գոգենի ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա։ Գոգենը այդ ժամանակ 7 տարեկան էր։

5062921556_7487d54103

Օռլեան քաղաքի մոտ որտեղ ապրում էր Գոգենի քեռին՝ Իսոդորը, Գոգենը սկսում է հաճախել գիշերօթիկ դպրոց։ Այնտեղ Գոգենը սովորում է մինչև 1864 թ.-ը, այդ ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղափոխվելով մոր մոտ՝ Փարիզ, որտեղ վերջինս կար ու ձևի սալոն էր բացել։ Գոգենը Փարիզում հաճախում է ռազմածովային ակադեմիա։ 1964 թ.-ին՝ 17 տարեկանում, Գոգենը իր ցանկությամբ Լուցցիտանո նավի վրա որպես նավաստի երկու տարի անցկացնում է ծովում, ճանապարհորդում է Եվրոպա և Հարավային Ամերիկա՝ Գավռ – Ռիո-դե-Ժանեյրո, Բաիա Բլանկա- Հյուսիսային Եվրոպա երթուղիով։ Այդ ազատ տարիները մեծ հետք են թողնում Գոգենի աշխարհայացքի և բնավորության ձևավորման վրա։

eugene-henri-paul-gauguin-1391082237_org

Կյանքի վերջին տարիներին Գոգենը անվերադարձ հեռանում է Փարիզից։ Վախճանվում է նրա աղջիկը ՝ Ալինան։ Գոգենը անհաջող ինքնասպանության փորձ է անում։Նկարչի ամենահանրահայտ ստեղծագործությունը, որի հետ Գոգենը մասնակցում էր Փարիզյան ցուցահանդեսին, սկզբում ոչ բոլորին էր հասկանալի։ Հեղինակն այն անվանել էր՝ «Որտեղի՞ց ենք մենք գալիս, ո՞վ ենք մենք, ո՞րտեղ ենք գնում»:

127_m_fatata_te_mipi__delectable_waters_

Գոգենը ապրում է բոլորից առանձին։ Հիվանդությունը արագ է քայքայում նրա օրգանիզմը։ 1901 թ. նոյեմբերին նա Թաիթիից մեկնում է Դոմինիկի կղզի, որը դառնում է նկարչի վերջին ճանապարհորդությունը։ Խիվա-Ոա կղզում, ենթարկվելով բանտի ու տուգանքի՝ նկարում է իր վերջին նկարները ՝ «Եվ ոսկին իրենց մարմինների», «Ձիավորներ ափի մոտ», «Կանայք սպիտակ ձիով»։ 1903 թ.մայիսի 8-ին Գոգենը կնքում է իր մահկանացուն։

Paul_Gauguin_The_Spirit_of_the_Dead_Keep_Watch




Լրահոս