ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անձը, 7 տարի ապրելով Ռուսաստանի Դաշնությունում, ձեռք է բերել տվյալ երկրի անձնագիր (քաղաքացիություն): Հիմա դիմել է Հայաստանի Հանրապետության վիզաների եւ անձնագրերի վարչություն՝ հաշվառումից դուրս գալու համար, բայց տարածքային բաժնում իրեն մերժել են: Ո՞րն է խնդիրը, եթե ամեն ինչ ընթացել է օրենքի սահմաններում:

Վլադիմիր Քոչարյան (35 տարեկան, հաշվապահ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
ՀՀ կառավարությանն առընթեր 12.31 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվող անձինք հաշվառումից դուրս գրվելու համար պետք է նշված պետությունից դիմեն դիվանագիտական ծառայությանը, հայտնեն իրենց բնակության վայրի հասցեն: Դիվանագիտական ծառայությունն արտաքին գործերի նախարարության միջոցով հասցեն ուղարկում է անձնագրային վիզաների վարչություն: Մենք իրեն դուրս ենք գրում այստեղի հաշվառումից եւ հաշվառում օտարերկրյա պետությունում գտնվող հասցեով, քանի որ բնակչության պետական ռեգիստրի մասին օրենքի համաձայն՝ անձը պարտավոր է եւ պետք է ունենա մեկ հաշվառում:

Անձնագրային եւ վիզաների վարչության
իրավաբանական բաժնի պետ Մնացական Բիչախչյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ քաղաքացին պարզապես սխալ հասցեով է դիմել՝ հաշվառումից դուրս գալու համար: Թեեւ մյուս կողմից, եթե քաղաքացին այդքան ճանապարհ է կտրել հասել անձնագրերի եւ վիզաների վարչության տարածքային բաժին, թերեւս կարելի էր ընդառաջել: Եթե նույնիսկ չկա օրենք, ապա կարելի է առաջարկ ներկայացնել:




Լրահոս