
Եգիպտոսի դատարանը չեղյալ է հայտարարել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու որոշումը: Ինչպես պարզաբանել է եգիպտացի չինովնիկներից մեկը, որոշումը ստիպված են եղել չեղյալ հայտարարել, քանի որ Կահիրեի դատարանը «իրավասու չի եղել նման հարցերով որոշում կայացնել»:
Եգիպտոսի ու ՀԱՄԱՍ-ի միջև հարաբերությունները վատացել էին այն բանից հետո, ինչ իշխանությունից հեռացվել են «Մահմեդական-եղբայրներ» իսլամական շարժման կողմնակիցները, ովքեր կապ էին պահում պաղեստինացի ծայրահեղականների հետ:
Եգիպտոսի նոր իշխանությունները ՀԱՄԱՍ-ին մեղադրել են Սինայի թերակղզում զինյալներին աջակցելու մեջ: Կահիրեն ևս միացել էր անկլավի մեկուսացման քաղաքականությանը, գրում է ՌԻԱ Նովոստին: