ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հաճախ եմ լսում, որ մանր, մասնավորապես 50-դրամանոց կոպեկների վրա գրված է, օրինակ, Լոռու մարզ, եւ դաջված է այդ մարզի նկարը: Արդյո՞ք դրանք օրինական են ու պիտանի օգտագործման, թե՞ համարվում են կեղծ կոպեկներ:

Ռուզաննա Թադեւոսյան (24 տարեկան, ոճաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. 2012թ. հունիսի 25-ից շրջանառության մեջ են դրվել հիսուն դրամ անվանական արժեքով ՀՀ 10 մարզերին (Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի) եւ մայրաքաղաք Երեւանին նվիրված 2012թ. թողարկման ՀՀ շրջանառու հիշատակային մետաղադրամները: Դրանք իրենց տեխնիկական չափանիշներով լիովին կրկնում են հիսուն դրամ անվանական արժեքով 2003թ. թողարկման ՀՀ շրջանառու մետաղադրամները: Մետաղադրամի դարձերեսի էսքիզը նույնպես մնացել է անփոփոխ: Միակ փոփոխությունը դիմերեսի ուրվագիծն է, որը ներկայացնում է ՀՀ 10 մարզերին եւ Երեւանին բնորոշող պատկերներ:
2012թ. թողարկման ՀՀ հիսուն դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամները, ինչպես եւ 2003թ. թողարկման ՀՀ հիսուն դրամ անվանական արժեքով շրջանառու մետաղադրամները Հայաստանի տարածքում օրինական վճարամիջոց են, շրջանառվում են առանց սահմանափակումների եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
շարունակելի

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սա, անշուշտ, հաճելի փաստ է, որը կօգնի շատ երիտասարդների, գոնե կոպեկները նայելով, ճանաչել մեր պատմական վայրերը՝ թեկուզ նկարների տեսքով:




Լրահոս