
Նոյեմբերի 17-ին, 18-ին գիշերը Արարատյան դաշտում, Տավուշի հովիտներում հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում` մինչեւ 2 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-21-ին արեւելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին` արեւելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-ին գիշերը կբարձրանա 2-3, 19-20-ին ցերեկը կնվազի 4-5, արեւելյան շրջաններում՝ 8-10 աստիճանով: