Խանութի ճանապարհին մի խումբ տղաներ «ընկել» են Ջուսի հետևից (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ, երգչուհի Ջուսը վստահ է, որ հայ հասարակությունը սկսել է ընկալել այն ամենն ինչն ինքն է անում, ինչն ինքն է ներկայացնում հանրության դատին:

Երգչուհին իրեն համարում է այն մարդկանցից մեկը, ով չի կարող անընդհատ նույն ոճում լինել ու հանդես գալ նույն կերպ:

3

Ջուսը վստահ է, որ պետք է մշտապես հանդես գալ տարբեր կերպարներում, որոնք կլինեն համարձակ ու չկրկնվող: Երգչուհին նշեց նաեւ, որ Հայաստանում համարձակության պակաս կա, ինչի հետևանով էլ շատ անգամ իր երկրպագուները դրանից «տուժում» են:

Armlur.am-ի զրուցակիցը, խոսելով իր մանկության մասին, հայտնեց, որ փոքր տարիքում շատ է սիրել լինել բոլորի ուշադրության կենտրոնում և դա իր մոտ շատ լավ է ստացվել: Երգչուհին երաժշտի ընտանիքից է, իր հայրը 70-80-ական թվականներին Հայաստանում հայտնի լավագույն թմբուկահարներից մեկն է եղել:

2

Ըստ Ջուսի` ինքը երաժշտական երեխա է եղել ու համարում է, որ դա իրեն փոխանցվել է իր հայրիկից: Ջուսի ծնողները նրա երաժշտական ընդունակությունները նկատել են և որոշել են, որ նա պետք է բեմի վրա կառուցի իր ապագան և էմոցիաները, երաժշտական ընկալումները բեմի վրա արտահայտի:

4

Երգչուի Ջուսը սկսել է երգել յոթ տարեկանից: Ըստ երգչուհու երբ փոքր տարիքում որևէ տեղ բեմ է տեսել, անմիջապես վազել ու բարձրացել է բեմի վրա և սկսել է երգել, արտասանել, կամ էլ` պարել: Երգչուհին շատ նորմալ է վերաբերվում իր հասցեին հնչող քննադատություններինª համարելով, որ եթե որևէ երգչուհու մասին խոսում են և կարևոր չէ լավ բաներ են ասում, թե վատ, ուրեմն այդ երգչուհին հետաքրքիր է հասարակության համար:

5

Իսկ եթե չեն խոսում կամ մոռանում են այդ երգչուհու կամ արտիստի մասին, ապա նշանակում է, որ նա այլևս հետաքրքիր չէ հասարակության համար և տվյալ արտիստը պիտի մի բան մտածի, որ նորից հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվի:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս