Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա ակումբից, հայտնում է Marca-ն:
Լրատվամիջոցի տեղեկություններով, 28-ամյա դարպասապահի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլ»-ը. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը:
Այս մրցաշրջանում նա անցկացրել է 11 խաղ և բաց թողել 8 գնդակ: