Այրվել է ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հովհաննիսյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների նախարարության արձագանքման խումբը: Ինչպես տեղեկանում ենք ԱԻն կայքից, պարզվել է, որ այրվում է Գյուլիքևխյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում կայանված “Գազել” մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մարվել է ժամը 20.21-ին: Ամբողջությամբ այրվել է “Գազել” մակնիշի 2612 Տ պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս