
1819-ի նոյեմբերի 19-ին Մադրիդում բացվեց Պրադոյի թանգարանը, որը աշխարհի ամենահարուստ պատկերասրահներից մեկն է: Նախապես այն անվանվել էր Գիտության և արվեստի թագավորական թանգարան, որն ուներ 311 կտավ: Եվ միայն 1868 թ. ազգայնացումից հետո այն ստացավ իր ներկայիս անվանումը: Պատկերասրահի գեղարվեստական հավաքածուի մեջ ներառված են ամենատարբեր ժանրի ստեղծագործություններ: Մադրիդի Պրադոն Իսպանիայի խորհրդանիշներից մեկն է: Թանգարանի շենքը իսպանական ուշ կլասիցիզմի օրինակ է: Ներկայումս Պրադոյի գեղանկարի հավաքածուի մեջ ընդգրկծված է 8600 կտավ: