Ավտովթար Երեվան-Սեվան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 18-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին (Աբովյան քաղաք տանող կամրջի մոտ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ “Վազ-2121” մակնիշի 31 TL 182 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ե շրջվել ձորակը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեվոր Կ. Մխիթարյանը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ վարորդ Տ. Բերբերյանին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:




Լրահոս