24-ամյա Ռոմիկը գողացել է բազմոցի ծածկոցներ և սրբապատկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած Օնիկ Ա.-ն հայտնել է, որ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկից գողություն կատարած անձինք գտնվում են Հրազդան քաղաքի ոստիկանության հին շենքի մոտ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 27-ից հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Աղավնաձոր գյուղի տներից մեկի պատուհանը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով՝ գողություն են կատարել:
Օնիկ Ա.-ն պարզել է, որ գողացված սրբապատկերը և բազմոցի ծածկոցները գողացել է 1991 թ. ծնված Ռոմիկ Ղ.-ն, որն էլ գողոնը վաճառել է Միկրոշրջան թաղամասի 25 շենքի մոտ գտնվող ավտոդողերի և վերանորոգման կետի աշխատող, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ին:

Գողոնն առգրավված է:
Ռոմիկ Ղ.-ն ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:




Լրահոս