Որոնք են Գագիկ Ծառուկյանի և Արթուր Բաղդասարյանի նմանություններն ու տարբերությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրապարակախոս, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Կարինե Հակոբյանը ՕԵԿ-ի և «Հայկական վերածնունդ» միավորման կողքին է: Armlur.am-ի հետ զրույցում Կ. Հակոբյանը ասաց` կարծում է, եթե ՕԵԿ-ը կարող է տարբեր խնդիրների, ծրագրերի քաղաքական իրականացնողը լինել, ապա ժողովուրդը պետք է հավատա դրան:

Հարցին, վերջինս չի՞ կարծում, որ 2008 թվականից հետո ՕԵԿ-ի և Արթուր Բաղդասարյանի նկատմամբ մարդկանց վստահությունը, մեղմ ասած, անհետացել է, Հակոբյանը տվեց դրական պատասխան. «Իհարկե, կարծում եմ: Եվ տեղ ունի ժողովուրդը հիասթափվելու»:

Կարինե Հակոբյանի խոսքով` ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Բաղդասարյանը շատ մեծ տարբերություններ ունեն: «Ծառուկյանն ի սկզբանե ներկայացրել է մեծ բիզնեսի շահերը, իսկ մեծ բիզնեսի ներկայացուցիչը չի կարող լինել մեծ քաղաքականության մեջ»,- կարծում է Կ. Հակոբյանը:

Դիտարկմանը` Արթուր Բաղդասարյանը ևս բիզնես ունի, զրուցակիցը տվեց հետևյալ պատասխանը. «Ունի, բայց նա մեծ բիզնեսի ներկայացուցիչ չէ. Արթուր Բաղդասարյանը քաղաքական գործիչ է»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

11422072_919785764760803_1317795272_o




Լրահոս