
Նոյեմբերի 19-ին` ժամը 05.01-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 8 տանը: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ. Սարգսյանին պատկանող տան հարակից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել՝ 05.56-ին: Այրվել է խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ) և մասամբ՝ ներսում կուտակված վառելափայտը: