Որքան է անհրաժեշտ քնել` առողջ մնալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր կյանքի մոտ մեկ երրորդ մասը քնած ենք անցկացնում: Քունը, ինչպես և սնունդը, ջուրն ու թթվածինը, անհրաժեշտ է գոյատևման համար, հետևաբար քնի օրական ժամաքանակը հստակ ցույց է տալից մարդու ընդհանուր առողջական վիճակը:

Քնի ազգային հիմնադրամի գիտնականները երկու տարվա ուսումնասիրության արդյունքում մշակել և ներկայացրել են ուղեցույցը, թե որքան քուն է անհրաժեշտ տարբեր տարիքի մարդկանց:

Նորածիններ (0-3 ամսական)- 14-17 ժամ օրական` նախկին 12-18-ի փոխարեն

Փոքրիկներ (4-11 ամսական) – 12-15 ժամ օրական` նախկին 14-15-ի փոխարեն

Մանուկներ (1-2 տարեկան) – 11-14 ժամ օրական` նախկին 12-14-ի փոխարեն

Նախադպրոցականներ (3-5 տարեկան) – 10-13 ժամ օրական` նախկին 11-13-ի փոխարեն

Դպրոցահասակ երեխաներ (6-13 տարեկան) – 9-11 ժամ` 10-11-ի փոխարեն

Պատանիներ (14-17 տարեկան) – 8-10 ժամ` 8.5-9.5-ի փոխարեն

Չափահասներ (18-64 տարեկան) – 7-9 ժամ

Տարեցներ (65+) – 7-8 ժամ

Քնի ընթացքում հանգստանալու, ապա արթնանալուց հետո էլ էներգիայի հոսք զգալու համար անհրաժեշտ է մի քանի կանոնի հետևել:

Бессонница

Գիշերը քնելուց առաջ յուղոտ ուտելիքից հեռու մնացեք, սուրճ մի խմեք, մի ծխեք ու տաք ըմպելիքներ նույնպես մի խմեք: Ընթրիքը պետք է ավարտել քնելուց 3-4 ժամ առաջ: Իսկ եթե քնից առաջ զգում եք, որ քաղցած եք, ապա թեթև ընթրիքը թույլատրելի է. ավելի լավ է մի բան դնել բերանը, քան մի երկու ժամ անկողնում քաղցից տանջվել: Ի՞նչ կարելի է այդ դեպքում ուտել. օրինակ` մի կտոր պանիր կամ մի բաժակ կաթ: Այդ մթերքները նպաստում են մելատոնինի սինթեզին:

Ինչո՞ւ չի կարելի քնելուց առաջ ալկոհոլ օգտագործել: Հայտնի է, որ ալկոհոլի նույնիսկ փոքր քանակը նպաստում է արագ քնելուն: Սակայն երբ ավարտվում է դրա յուրացման գործընթացը, օրգանիզմն արթնանում ու այլևս չի կարողանում հանգստանալ: Քնից առաջ արդյունավետ է մաքուր օդին զբոսնելը: Հյուսվածքներն ու օրգանիզմը թթվածնով հարստացնելը հանգիստ քնի լավագույն պայմաններից է: Քնից կես ժամ առաջ հարկավոր է կտրվել հեռուստացույցից ու համակարգչից, որ աչքերն ու ուղեղը հանգստանան:

94392232

Քնից առաջ օդափոխեք սենյակը: Թարմ օդն առողջության գրավականն է:

Գնեք քնելու համար հարմար ներքնակ ու բարձ. հիմա անկողնային բազմապիսի ու ամեն ճաշակի պարագաներ են վաճառվում:

Քնեք այնքան, որ ձեզ հանգստացած զգաք ու պատրաստ աշխատանքային նորանոր սխրագործությունների: Եվ ամենակարևորը. քնելուց առաջ մոռացեք բոլոր տհաճ բաներն ու խնդիրները, փորձեք ազատվել տխուր մտքերից: Թող ձեր ուղեղն ու մարմինը հանգստանան զով ու մութ սենյակում` հարմարավետ անկողնու մեջ:




Լրահոս