Նովակ Ջոկովիչը նվաճեց եզրափակչի ուղեգիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչի երկրորդ ուղեգիրը: Բրիտանացի Էնդի Մարեյի հետ պայքարում սերբ թենիսիստը հաղթեց 4 սեթում:

Առաջին երկու սեթերում 6:3, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, երրորդ սեթում Մարեյը՝ 7:5:  Սակայն վերջին սեթում Ջոկովիչը մեծ առավելություն է ունեցել՝ 6:1:

Եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր շվեյցարացի Վավրինկան՝ պայքարից դուրս թողնելով ֆրանսիացի Ժո-Ուիլֆրիդ Ցոնգային:




Լրահոս