
ՀԱՄԱՍ իսլամական շարժման զինված թևը երեկ Գազայի հատվածի մոտ իսրայելյան նավատորմին պատկանող հրթիռային նավի է հարվածել,- գրում է ИТАР-ТАСС-ը: Նույն խորշում նաև Իսրայելի ռազմական ուղղաթիռ է խփվել։ Իսրայելի ռազմական ղեկավարությունը տեղեկությունը դեռևս չի հաստատել։ Իսրայելի հարձակման հետևանքով Գազայի Հայ-Նասր թաղամասում զոհվել է 11 մարդուց բաղկացած ընտանիք՝ ներառյալ 5 մանկահասակ երեխաներ։ Ընդհանուր առմամբ երեկ, երեկոյան ժամերին զոհվել է 29 պաղեստինցի։ 3 երեխաները հրթիռային հարձակման զոհ են դարձել ալ-Բրեյջու, Բեյթ-Հանուն բնակավայրերում։