իրանական բեռնատարը շրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 18-ին, ժամը 22.49-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Սեւան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Պարզվել է, որ Դիլիջան-Երեւան ավտոճանապարհի 12-րդ կմ-ում 66A99510 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել է։ Վարորդը, ով Իրանի քաղաքացի է, հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել։




Լրահոս