Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության կողմից նոյեմբերի 12-ից 16-ն ընկած   ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 670 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում եւ հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված շուրջ 3.64 միլիոն դրամի վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամի չափով եւ հաշվարկվել է  54 հազար դրամի շրջակա միջավայրին պատճառված վնաս:  
Կոտայքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման վերաբերյալ գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է  49.5 հազար դրամի վնաս:
Հողերի  պահպանության ոլորտ
Կոտայքի Տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար կայացվել է վարչական տուգանքի  1 որոշում 50 հազար դրամի չափով:
Կենսաբազմազանության, հողերի թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 1 ֆիզիկական  անձի նկատմամբ վարչական տուգանքի 1  որոշում 50 հազար դրամի չափով եւ հաշվարկվել է 60 հազար դրամի վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի կողմից ,ԴԳՄՔե ՓԲ ընկերության պոչամբար տանող թափուկատարի վթարի հետեւանքով հողի աղտոտման համար հաշվարկվել է 2.88 մլն.դր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Սյունիքի Տարածքային բաժնի վարույթին հանձնված գործով որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում: Առգրավված  հրացանը հանձնվել է ոստիկանությանը:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 400 հազար դրամի ընդհանուր վարչական տուգանքի չորս որոշում եւ հաշվարկվել է շրջական միջավայրին  600 հազար դրամի ընդհանուր վնաս։
Ընդհանուր առմամբ բնապահապանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.36 միլիոն դրամ:




Լրահոս