
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկան ձյուդոիստների առաջնությունում Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիր: Գոռ Հարությունյանը (66 կգ) արժանացավ արծաթե, իսկ Արտյոմ Բաղդասարյանը (81 կգ)` բրոնզե մեդալի: Տիգրան Վարոսյանը (66 կգ) մեդալների համար պայքարից դուրս մնաց հենց առաջին գոտեմարտում, իսկ Գրիգոր Իվանյանը (60 կգ) բավարարվեց հինգերորդ տեղով: