Այսօր Հայաստանի մի շարք համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Դրանցից առավել հետաքրքրություն են ներկայացնում Արտաշատում և Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունները:
Մասնավորապես, Արտաշատում միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով պայքարելու է ինքն իր դեմ: Իսկ Աբովյանի ընտրություններում առկա է հինգ թեկնածու` Վահագն Գևորգյան, Արթուր Հարությունյան` Պալաչ, Արթուր Հարությունյան, Էդվին Թադևոսյան , Կարո Իսրայելյան:
Հայտնի է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուն Վահագն Գևորգյանն է, մյուսներին ոչ ոք չի սատարում: Ընդգծենք, որ հիմնական մրցակցությունը կայանալու է Պալաչի և Վ. Գևորգյանի միջև: Armlur.am-ը կհետևի ընտրությունների ընթացքին և պարբերաբար կհրապարակի տեղեկություններ: