
Քիչ առաջ Բեռլինում ավարտվեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որում հանդիպեցին «Բարսելոնա»-ն և «Յուվենտուս»-ը: Կատալոնական ակումբն առավելություն ուներ հանդիպման ընթացքում և չիրացրեց բազմաթիվ գոլային պահեր:
4-րդ րոպեին իսպանական ակումբին առաջ մղեց Ռակիտիչը: 55-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ալվարո Մորատան: 68-րդ րոպեին կատալոնացիներին առաջ մղեց Լուիս Սուարեսը, իսկ ավելացված րոպեներին հաշիվը 3-1 դարձրեց Նեյմարը: