ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային Ժողովի դիմաց

Երեկ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց: Նրանց մոտեցան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը: Մասնակիցները պատգամավորներին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված այս խնդիրների հետ: Նրանք նախատեսում են մոտակա օրերին հանդիպում նախաձեռնել կա՛մ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, կա՛մ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ կենսաթոշակ ստանալու համար արդյո՞ք պարտադիր է ունենալ աշխատանքային ստաժ:

Նարինե Նիկողոսյան (42 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարիքային աշխատանքային կենuաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային uտաժ (ըստ սանդղակի):
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992թ. հունվարից մինչեւ 2013թ. հունվարի 1-ը՝ նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Ընդ որում, սոցիալական վճարներ կատարելը եւ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է ՀՀ Կառավարությունը:
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն` ծերության նպաստի իրավունք ունի կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը` 65 տարին լրանալու դեպքում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե քաղաքացին չունի աշխատանքային ստաժ, ապա նրա համար սահմանվում է միայն ծերության կենսաթոշակ, նվազագույնը՝ 34.000 դրամ, որը սոցիալական կարիքները հոգալու համար, բնականաբար, չափազանց քիչ է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ հստակ իմանալ, թե համատիրության գործառույթների մեջ կոնկրետ ի՞նչն է մտնում: Ինչո՞վ են զբաղվում համատիրությունները: Սահմանված օրենքի համաձայն՝ ի՞նչ գործառություններ են իրականացնում:

Լաուրա Բալասանյան (51 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչությունից տեղեկացնում են, որ համատիրությունների գործունեությունը կարգավորվում է «Համատիրության մասին» եւ «Բազմաբնակարան շենքի մասին» ՀՀ օրենքներով եւ ՀՀ Կառավարության 2007թ. հոկտեմբերի 4-ի 1161-Ն պարտադիր նորմերը սահմանելու մասին որոշմամբ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ահա, այսպիսի «սպառիչ» պատասխան քաղաքապետարանից: Հետաքրքիր է՝ «Համատիրության մասին» եւ «Բազմաբնակարան շենքի մասին» ՀՀ օրենքներ ասելով՝ մեր քաղաքացիներն ինչ պետք է հասկանան: Վերը նշված պարտադիր նորմերի համաձայն՝ պարտադիր իրականացման են ենթակա հետեւյալ միջոցառումները եւ աշխատանքները՝
1) սպառման թափոնների հեռացում` առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +5 C եւ ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ամեն օր. 2) ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) եւ դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում` առնվազն երեք ամիսը մեկ անգամ. 3) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում` առնվազն երկու օրը մեկ անգամ. 4) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում` առնվազն տարեկան մեկ անգամ:
Սակայն գաղտնիք չէ, որ համատիրություն կոչվածը, մեղմ ասած, գրեթե ոչ մի գործառույթ չի իրականացնում, անգամ աղբահանություն, վերելակի խափանում ու սանիտարական մաքրում: Իսկ միջատների եւ առնետների դեմ պայքարում են բնակիչներն իրենց ուժերի ներածին չափով:




Լրահոս