Ինչպես հայտնել ենք, վաղ առավոտից բացվել են ընտրատեղամասերը և սկսվել է Աբովյանի քաղաքապետի ընտրությունները: Ինչպես Աբովյանից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, առավոտյան ժամը 8-ին առաջին քվեարկողներից է եղել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Քիչ առաջ իր ընտրությունն է կատարել նաև քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը:
Այս պահի դրությամբ որևէ ընտրախախտման դեպք չի գրանցվել: Տեղեկության համաձայն՝ իրավիճակը խաղաղ է, ընտրողների ակտիվությունը` նորմալ:
Մեր թղթակիցը փոխանցում է, որ քիչ հետո իր ընտրությունը կկատարի ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանը: