
28-ամյա արգենտինացի բռնցքամարտիկ Խեսուս Կուելլարը նվաճել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ տեխնիկական նոկաուտի ենթարկելով աշխարհի նախկին չեմպիոն հայազգի 39-ամյա բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանին:
Մենամարտը եղել է հետաքրքիր և մրցակցային: Արդեն մարտի երկրորդ ռաունդում արգենտինացին ցույց է տվել իր ուժը և 8-րդ ռաունդում Դարչինյանին նոկդաունի ենթարկեց: Դրանից հետո արգենտինացին սկսել է հարձակումները Դարչինյանի վրա, որին վերջինս չի կարողացել պատասխանել: Այդ իսկ պատճառով մրցավարը դադրեցրել է մենամարտը: