Armlur.am-ի թղթակիցն Աբովյանից փոխանցում է, որ քիչ առաջ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իր ընտրությունը կատարեց նաև ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից սատարվող թեկնածու Վահագն Գևորգյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվերակել է հանուն Աբովյանի ապագայի:
Վերջինս մինչ այժմ արևէ խախտումների մասին տեղեկություն չունի, իսկ ընտրություններում գրանցված ակտիվությունն էլ բարձր է գնահատում: Նա ընտրության էր եկել ընտանիքի հետ: Իր խոսքով՝ աբովյանցիները պետք է ընտրեն իրենց ապագան ու քաղաքապետին:
Քաղաքապետի ընտրություններում արդեն քվեարկել է նաև քաղաքապետի թեկնածու Էդվին Թադևոսյանը:
Հիշեցնենք՝ ընտրությանն արդեն մասնակցել են Կոտայքի մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանը և քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: