Այսօր քաղաքապետ են ընտրում նաև Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Քիչ առաջ իր ընտրությունը կատարեց նաև քաղաքապետի միակ թեկնածու վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը: Վերջինս ընտրատեղամաս էր եկել իր 3-ամյա դստեր և հորեղբոր որդու` Արսեն Աբրահամյանի հետ:
Այն հարցին, թե հե՞շտ է առանց մրցակցի պայքարելը, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ես երբեք չեմ խուսափել մրցակցությունից, բայց կարծում եմ, որ այստեղ իմ մեղքի բաժինը չկա» :
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ հանկարծ որոշեց առաջադրվել, Արգամ Աբրահամյանը պատասխանեց. «Ընկերներիս, շրջապատի կողմից է եղել այդ առաջարկը: Հաշվի առնելով ժողովրդի կարծիքը` որոշեցի առաջադրվել»: Նրա խոսքով, սա չի նշանակում, թե ինքը մեծ քաղաքականություն է մուտք գործում:
Աբրահամյանի խոսքով ինքը նորմալ հարաբերություններ ունի ինքնաբացարկ հայտնած թեկնածու Հովհաննես Ղազարյանի` Գազի Հովոյի հետ և հավելեց, թե լարվածությունն էլ հարթվել է: