
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ժամը 08:00-ից Արտաշատում բացվել են բոլոր ընտրատեղամասերը: Արտաշատում միակ թեկնածուն Արգամ Աբրահամյանն է` վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով արդեն կատարել է իր ընտրությունը:
Արտաշատցիները հույսեր են կապում վերջինիս հետ և մտածում, թե նա կկարողանա զարգացնել Արտաշատը: Թիվ 17/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը Armlur.am-ի զրույցում տեղեկացրեց, որ վաղ առավոտից ընտրողները մեծ սիրով գալիս են իրենց քաղաքացիական պարտքը կատարելու:
«Հոր հովանավորությամբ եկեղեցի բացվեց, բոլորս էլ գիտենք: Դե ինքն էլ կնայի հորը, կշարունակի հոր գործը», – նշեց նա: