Ժամը 08:00-ի դրությամբ Աբովյան քաղաքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեարկությունը: Armlur.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահի դրությամբ շատ մեծ խախտումներ դեռևս չեն արձանագրվել, ամեն ինչ դեռևս հանդարտ է ընթանում, իսկ մասնակցությունն էլ ակտիվ է:
Քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը` Պալաչը, մեզ հետ զրույցում նշեց, թե այս պահի դրությամբ խախտումների մասին դեռևս տեղեկություններ չունի, իսկ Էդվին Թադևոսյանը բազմաթիվ խախտումների մասին բարձրաձայնեց, այդ թվում նաև այն մասին, որ ընտրատեղամասերից մեկը նախատեսվածից ուշ է բացվել:
Նշենք, որ քաղաքում ևս հանգիստ մթնոլորտ է տիրում, սակայն եղել են դեպքեր, երբ մարդկանց խումբ-խումբ մեքենաներով տեղափոխել են ընտրատեղամասեր` ընտրություն կատարելու: Հավելենք, որ յուրաքանչյուր թեկնածուի գլխավոր շտաբի դիմաց և ներսում իրենց թիմակիցներն են հավաքված: