
Հունիսի 5-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1974 թ. ծնված Սանասար Շ.-ն, ով մայիսի 4-ից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին