Armenian text to speach

Արտավազդ Փելեշյանը պարգեվատրվել է Հայաստանի վարչապետի հուշամեդալով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին: Կառավարության ղեկավարը հայ կինոարվեստում ունեցած պատկառելի վաստակի, ներդրած ակնառու ավանդի եւ անզուգական վարպետության համար Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Տիգրան Սարգսյանն աշխարհահռչակ գործչին մաղթել է քաջ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ կինոարվեստի բնագավառում:



Լրահոս