
Ընդդիմությունում միասնական թեկնածու դեռ չի նշմարվում: Նման տեսակետ այսօր, նոյեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով “Բարգավաճ Հայաստանի” եւ ընդդիմադիր ուժերի միջեւ կոնսուլտացիաները:
“Նման “խորհրդակցությունների” մասին՝ մասամբ իրական, մասամբ՝ շինծու, մենք լսում ենք Հայաստանի նորագույն պատմության յուրաքանչյուր ընտրությունից առաջ: Բայց չեմ հիշում դեպք, որ ընդդիմությունն արդյունքում միասնական թեկնածու առաջադրեր: Այո, այժմ մենք կոալիցիոն նախկին գործընկերների միջեւ քաղաքական լուրջ հակամարտության ականատեսն ենք: Սակայն միասնական թեկնածու, ըստ իս՝ ամեն դեպքում չի նշմարվում”, -ասել է Կիրակոսյանը:
Հայաստանի համար գլխավոր խնդիրը, հավելել է նա, օլիգարխիկ համակարգն է, որը չվաստակած ուժ է ձեռք բերել հայկական շուկաներում: “Դա ուղեկցվում է նաեւ օլիգարխների անհամեստությամբ”, – հավելել է փորձագետը: