Նույնիսկ, ասեմ ձեզ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Լեւոն Տեր-Պետրոսյանն է որոշելու՝ նախագահական ընտրություններում ՀԱԿ-ը ունենալու է թեկնածու, թե` ոչ։ Ես ցանկանում եմ, որ նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրի Լևոն Տեր-Պետրոսյանը, ով կարող է կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը”,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նույնիսկ, ասեմ ձեզ, որ կարող է Սերժ Սարգսյանն էլ չառաջադրվի։ Սա իմ ենթադրությունն է, որի համար հիմք են ծառայում այն փաստերը, իրավիճակները, որոնք առկա են այսօր` 2013 թվականի բյուջեն”։ Վահագն Խաչատրյանը տեղեկացրեց, որ ընդդիմությանը այսօր շատ կազմակերպված է. “Հայաստանում ընդդիմություն լինելը դժվար, բարդ աշխատանք է”։  Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱԿ վերջին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն ասել է, որ հաջորդ հանրահավաքը կլինի, երբ երկրում արտահերթ իրավիճակ ստեղծվի, միթե՞ ՀԱԿ-ի 4 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատավճիռը արտահերթ հանրհավաքի առիթ չէ, նա պատասխանեց. “Ճիշտ եք, եւ հիմա այդ հարցը մեզ մոտ քննարկվում է: Մեն կարծում էինք, որ բոլոր դեպքերում, այս իշխաանուններն այլ վճիռ կկայացնեին”։ 




Լրահոս