Ինչպես հայտնի է, Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Արթուր Հարությունյան Գեղամի անուն ազգանունով կար երկու թեկնածու: Նրանցից մեկը բոլորին քաջ հայտնի Պալաչն է, իսկ մյուսին չեն ճանաչում ոչ միան աբովյանցիները, այլև քաղաքապետի մյուս թեկնածուները: Armlur.am-ի թղթակիցը Աբովյանից հայտնում է, որ ամբողջ Աբովյան քաղաքում չկա հիշյալ թեկնածուի մասին հիշեցնող որևէ պաստառ, ընտրական շտաբ կամ այնպիսի մարդիկ, ովքեր գիտեն նրա տեղը: Արթուր Հարությունյանի մասին միայն հայտնի է, որ նա Բելգիայում է ապրում, «Վեդի ալկո» ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանի բարեկամն է, իսկ նրա հայրը եղել է Բյուրեղավանի ոստիկանության բաժնի պետ:
Մեր թղթակիցը փորձեց Աբովյանում որևէ տեղություն իմանալ Արթուր Հարությունյանի մասին, սակայն հանդիպած մարդիկ և, ինչպես նաև քաղաքապետի թեկնածուները այդպես էլ չկարողացան տվյալ մարդու մասին որևէ էական տեղեկություն տրամադրել՝ համարելով նրան դրածո թեկնածու: Հավելենք,որ նա ստացել էր «կեղծ Արթուր Հարությունյան» անունը և բոլորն էլ նշում են որ նրան «բերել» են Պալաչին խանգարելու համար:
Ավելացնենք, որ այս պահի դրությամբ ընտրություններին մասնակցել է մոտ 10 հազար մարդ: Եղել են դեպքեր, երբ ընտրատեղամասերը ուշ են բացվել, մարդիկ մասնակցել, բայց նրանց անուններն ընտրողների ցանկում չի եղել և նմանատիպ մի քանի այլ խախտումներ: