Նույնիսկ ամենափորձառու վարորդները մեկ անգամ այս խաչմերուկներով երթևեկելուց հետո, կաշխատեն դրանք շրջանցել: Հետաքրքիր է, թե ով է մտածել նման խաչմերուկներ ստեղծել:
Լոս Անջելես
Այս բարդագույն ճանապարhը կառուցվել է 1993 թվականին: Բացի սովորական ճանապարհներից, այնտեղ կան նաև տարանցիկ ճանապարհներ և մետրոներ:
Մոսկվա
Այս խաչմերուկը գտնվում է Տագանյան հրապարակում: Այնտեղ հատվում են երթևեկելի ավելի քան 6 գոտի ունեցող ճանապարհները: Տրանսպորտն այստեղ այնքան շատ է, որ խցանում է առաջանում և դժվարանում երթևեկությունը:
Մեծ Բրիտանիա
Մեծ Բրիտանիայում գտնվող այս ճանապարհային խաչմերուկը կոչվում է Սպագետիի խաչմերուկ: Այստեղ կա երթևեկության 18 ուղղություն և ճանապարհների 6 մակարդակ:
Անգլիա
Այս խաչմերուկը կոչվում է «Մոգական արկած», կազմված է 5 օղակաձև հատումներից, որոնք գտնվում են 6-րդի շուրջ: Մեքենաներն այստեղ գլխավոր օղակում շարժվում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, իսկ փոքր օղակներիում՝ հակառակ ուղղությամբ:
Շանհայ
Սա Շանհայի ամենամեծ պտուտակովոր կամուրջն է: Երկարությունը 8000 մետր է: Ամեն օր այստեղով երթևեկում է ավելի քան 120 հազար տրանսպորտային միջոց:
Ճապոնիա
Ճապոնիայում ևս կան դժվար խաչմերուկներ: Օրինակ՝ այս բազմամակարդակ «Պետլյա Հիգասի Օսակա» անվանումով ճանապարհը:
Ջիբրալթար
Սա աշխարհում միակ խաչմերուկն է, որտեղ ճանապարհը հատվում է թռիչքուղու հետ: