Հակոբ Հակոբյանն ու իր որդին երիտասարդի են ծեծի ենթարկել. Ոստիկանությունը նրանց է որոնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` հունիսի 6-ին, Վաղարշապատի հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում` ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երիտասարդ, ով հայտարարել է, որ իրեն ծեծի են ենթարկել:

Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ծեծի ենթարկվածը էջմիածին քաղաքի Մայիսյան փողոցի բնակիչ, 38-ամյա Պարույր Թորոյանն է, ով հաղորդում է տվել, որ նախորդ օրը` երեկոյան ժամը 14:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում` Զվարթնոց թաղամասից դեպի Նորակերտ գյուղ ընկած ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել իր և 52-ամյա Հակոբ Հակոբյանի և 22-ամյա Արայիկ Հակոբյանի միջև, որի ժամանակ Հակոբյանները ծեծի են ենթարկել իրեն: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:

Armlur.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հաստատեցին կատարվածը, հավելելվ՝ փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` Հ. և Ա. Հակոբյաններին հայտնաբերելու ուղղությամբ:

 




Լրահոս