Աբովյանի թիվ 28/15 ընտրատարածքում գրանցցված ընտրողներից ժամը 16:00-ի դրությամբ մասնակցել է 452 ընտրող: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուքիասյան Գարիկը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, թե ընտրությունն ընթանում է նորմալ հունով` առանց խախտումների:
Հանձնաժողովի նախագահը նշեց, որ ընտրություններին հետևում են դիտորդներն ու բոլոր թեկնածուների վստահված անձինք: Մենք տեղեկացանք սակայն, որ բացակայում է միայն «կեղծ» Արթուր Հարությունյանի վստահված անձը: «Բոլոր թեկնածուների վստահված անձինք ներկա են, տեսախցիկ կա` ժամը ութից նկարում է: Նորմալ է, ոչ մի խախտում չունենք, բոլորն էլ գոհ են, ընտրություններն էլ նորմալ են անցնում», – հավելեց նա:
Անդրադառնալով տեղի ունեցած խախտումներին, նա նշեց, թե մեծ թվով դեպքեր չեն գրանցվել, սակայն մեկ խնդիր է եղել անձնագրերի հետ կապված, որն էլ լուծվել է: Մենք զրուցեցինք նաև քաղաքապետի թեկնածու Էդվին Թադևոսյանի վստահված անձի հետ, ով ևս նշեց, թե խախտումներ չեն եղել և կրկին մեջբերեց անձնագրերի հետ կապված խնդիրը: «Ամեն տեղ նորմալ է, զանգել ենք, խոսել ենք, մյուս տեղերում էլ նորմալ է», – ընդգծեց նա: