Ռուսական Life News կայքի փոխանցմամբ՝ ռուսաստանցի աստղերն արդեն սկսել են բանակցությունները` ամանորյա կորպորատիվ երեկոներին իրենց մասնակցության եւ հոնորարի վերաբերյալ: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս տարի շատ հայտնիների հոնորարներ կլինեն ավելի համեստ, քան անցած տարի: Ամենաբարձր հոնորարը պահանջում է Ալլա Պուգաչովան` 250 000 եվրո: Ի դեպ, նա 3 տարի է, ինչ ելույթ չի ունեցել նման միջոցառումներին: Մեծ հոնորարներ է պահանջում նաեւ երգիչ Ստաս Միխայլովը: Անցած տարվա նրա ամանորյա ելույթն արժեցել է 250 000 եվրո, այս տարի, սակայն, այն կլինի 50 000-ով պակաս: 50 000 եվրոյով ընկել են նաեւ Ֆիլիպ Կիրկորովի եւ Նիկոլայ Բասկովի հոնորարները. նրանք կստանան 100 000-ական եվրո: Համեմատաբար համեստ գումար են պահանջում Վերա Բրեժնեւան, Ժաննա Ֆրիսկեն եւ Նյուշան` 50 000 եվրոյից ոչ ավելի: Անի Լորակը 1 ժամի դիմաց 60 000 եվրո է պահանջում: Երիտասարդ երգչուհիներից ամենաթանկ վարձատրվողը Յոլկան է՝ 100 000 եվրո:
Քիչ գումար չեն վաստակում նաեւ շոումենները. օրինակ՝ ամանորյա միջոցառում վարելու համար Գարիկ Մարտիրոսյանը պահանջում է 35 000 եվրո: