
Չինացին փողոցում վառել է կնոջը: Զույգի միջեւ փողոցում զբոսնելիս վեճ է բռնկվել: Վեճի թեժ պահին երիտասարդը հանել է նախօրոք պատրաստած դյուրավառ հեղուկը եւ լցրել կնոջ վրա, հետո գրպանից հանել կրակայրիչը եւ վառել կնոջ հագուստը, ինչից հետո փախել է դեպքի վայրից: Հաշված վայրկյանների ընթացքում կինը ամբողջովին պատվել է կրակով: Օգնության են հասել մոտակայքում գտնվող մարդիկ եւ մեծ դժվարությամբ այրել կրակը: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց: