
Իտալական Սորենտո քաղաքի բնակչուհին ստիպված է 1000 եվրո վճարել այն բանի համար, որ մի շոգ օր երկար ժամանակով իր շանը թողել է փակ պատուհաններով ավտոմեքենայի մեջ: Կնոջը մեղադրել են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար: Արձանագրության մեջ նշվում է, որ շունը “ադեկվատ է արձագանքել կրիտիկական իրավիճակին ու իր կարիքները հոգացել մեքենայի հետևի նստելատեղին”: