Այսօր հունիսի 8-ն է, տարվա 159-րդ օրը: Պատմության մեջ տարբեր տարիների այս օրը տեղի է ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ, ծնունդներ և այլն:
1977 թվականի հունիսի 8-ին ծնվել է ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և դերասան Քանյե Ուեսթը: Քանյե Ուեսթը ծնվել է Ատլանտայում, Ջորջիա, որտեղ նա ապրում էր իր ծնողների հետ։ Երբ նա երեք տարեկան էր, ծնողները ամուսնալուծվում են, և ինքն ու մայրը տեղափոխվեցին Չիկագո, Իլինոյս։ Նրա հայրը Ռեյ Ուեսթը այժմ քրիստոնյա խորհրդական է։ Ուեսթի մայրը, դոկտոր Դոնդա Ուեսթը անգլերեն լեզվի պրոֆեսոր էր Կլարք-Ատլանտայի համալսարանում և անգլերեն բաժնի նախագահ Չիկագոյի համալսարանում մինչև, որ դարձավ Ուեսթի մենեջեր։
Նա համարվում է բոլոր ժամանակների ամենապահանջված արտիստներից մեկը։ Նա ամբողջ աշխարհում վաճառել է 21 միլիոն ալբոմ և 66 միլիոն թվային սինգլ: Ուեսթը 21 Գրեմմի մրցանակի դափնեկիր է։
2002 թվականից Ուեսթը սկսել է հանդիպել դիզայներ Ալեքսիս Ֆայֆերի հետ, սակայն նրանք բաժանվել են 2008 թվականին։ Նույն տարում նա սկսել է հանդիպել մոդել Էմբեր Ռոուզի հետ, սակայն նրանց հարաբերությունները ավարտվել են 2010-ի ամռանը։ 2012 թվականի ապրիլին Ուեսթը սկսում է հանդիպել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ, իսկ հաջորդ տարվա հունիսին ծնվում է նրանց դուստրը` Նորթ Ուեսթը: Ուեսթը և Քարդաշյանը ամուսնացել են 2014 թվականի մայիսի 24-ին Ֆլորենցիայում։
2015 թվականի ապրիլին Քարդաշյան ընտանիքը և Քանյե Ուեսթն իրենց դստեր հետ այցելել են Հայաստան: