
Նոյեմբերի 19-ին նշվում է Զուգարանի միջազգային օրը: 2001-ին Սինգապուրում անցկացվող՝ զուգարաններին նվիրված կոնֆերանսի ժամանակ որոշվել էր նման օր առանձնացնել: Ամերիկայի 17 ազգային զուգարանային ընկերակցություններ ներկայացնող 200 պատվիրակներ հանդիպել էին՝ քննարկելու արդիական խնդիրները և ոլորտի զարգացման ուղիները: Այդ կոնֆերանսի արդյունքը եղել էր Զուգարանի համաշխարհային կազմակերպության ստեղծումը, որն էլ իր հերթին այս օրվա նախաձեռնողն է: Այս տարի կազմակերպությունը նաև համապատասխան կոչերով հոլովակ է տարածել օրվա խորհրդի առիթով: