ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը ՀՀ Կառավարության պաշտոնական կայքից

Հունիսի 2-ի երեկոյան վարչապետ Հովիկ Աբրահամյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ ՀՀ իշխանությունները շարունակելու են ջանքեր գործադրել չեխահայ համայնքին սատար կանգնելու գործում: Մոտ երեք ժամ տեւած հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները պատասխանել են նաեւ հայ համայնքին հուզող հարցերին:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Մեր ամուսնությունը գրանցված է, չնայած 3 տարի է՝ հարաբերություններ չենք պաշտպանում: Անչափահաս երեխաների ճակատագրով ամուսինս չի հետաքրքվել: 3 տարի առաջ ինձ չհաջողվեց ձեւակերպել ապրուստադրամի վճարումը: Արդյո՞ք իրավունք ունեմ երեխաների պահման համար ապրուստամիջոց պահանջել նրանց հորից վերջին 3 տարիների դիմաց:

Վանուհի Մինասյան (49 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ ԸՕ 95 հոդվածի՝ ապրուստադրամը հանձնվում է դատարան դիմելու պահից: Բացառության կարգով օրենքը թույլ է տալիս ապրուստադրամ բռնագանձել դատարան դիմելուն նախորդած ժամանակի համար, որը չպետք է գերազանցի 3 տարին: Սակայն դատարանը անցած ժամանակաշրջանի համար ապրուստադրամ կարող է բռնագանձել միայն այն դեպքում, եթե հաստատվի, որ իրավազոր անձի կողմից մինչ դատարան դիմելը ձեռնարկվել են քայլեր ապրուստադրամի ստացման ուղղությամբ, ինչը չի հաջողվել (ՀՀ ԸՕ 95 հոդված կետ 2):
Անցած ժամանակաշրջանի դիմաց ապրուստամիջոցի գանձման համար (ոչ ավելի, քան դատարան դիմելուց երեք տարի առաջ) անհրաժեշտ է ապացուցել՝
ա) պարտապանը խուսափել է ապրուստադրամի վճարումից,
բ) իրավազոր անձը քայլեր է ձեռնարկել երեխաների պահման համար միջոցների ձեռքբերման ուղղությամբ
Համաձայն քաղհարցերով դատավարության կարգը կանոնակարգող ՀՀ Քաղաքացիական դատավարական օր.գրքի 48 հոդվածի՝ յուրաքանչյուր կողմը պետք է ապացուցի այն հանգամանքները, որոնք նա ներկայացնում է որպես իր պահանջների եւ առարկությունների հիմք՝ այն, որ Ձեր ամուսինը խուսափել է երեխաների պահման համար ապրուստադրամի վճարումից, եւ որ Դուք քայլեր եք ձեռնարկել պարտապանից երեխաների պահման համար անհրաժեշտ միջոցների ստացման ուղղությամբ: Համաձայն ՀՀ Քաղաքացիական դատավարական օր.գրքի 47 հոդվածի՝ քաղաքացիական գործով ապացույցներ են հանդիսանում ցանկացած փաստային տվյալներ, ինչպես նաեւ՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող այլ պարագաները հիմնավորող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տվյալները հաստատվում են կողմերի եւ երրորդ անձանց բացատրություններով, վկաների ցուցմունքներով, գրավոր ապացույցներով, իրեղեն ապացույցներով եւ փորձագետների եզրակացություններով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման անպատասխանատու վերաբերմունքի արդյունքում տուժում են երեխաները: Մնում է խորհուրդ տալ ծնողներին, որ ամուսնալուծության իրենց հարցերը կարգավորելիս մի փոքր էլ մտածեն սեփական զավակների բարօրության մասին:

 

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի գործածությունից հետո հին անձնագրերը շարունակում են արդյո՞ք մնալ գործողության մեջ: Եվ խնդրում եմ ասեք՝ նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալը պարտադիր բնույթ է կրում, թե ոչ:

Սվետա Միրզոյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Միրզոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգի ներդրմամբ հին անձնագրերը շարունակում են մնալ գործողության մեջ: Իսկ նույնականացման քարտ եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալը քաղաքացու իրավունքն է, այլ ոչ պարտականությունը: Ավելացնենք, որ նույնականացման քարտը տրամադրվում է 16 տարին լրանալուց հետո, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը՝ անկախ տարիքից:

ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանը հնարավորինս սպառիչ է: Մնում է ավելացնել, որ առավել սեղմ ժամկետում նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար քաղաքացին պետք է վճարի 1 աշխատանքային օրվա համար 20.000, իսկ 3 աշխատանքային օրվա համար 10.000 դրամ:




Լրահոս