Հունիսի 6-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի առաջին մատի հոդախախտ, կրծքավանդակի և ստորին ծնոտի սալջարդ, աջ դաստակի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1982 թ. ծնված Նիկոլայ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ գիշերը Ֆիոլետովո գյուղի վերջնամասում համագյուղացի Ալեքսեյ Չ.-ն և անծանոթ անձը անհիմն պատճառով ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր գլխին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Նիկոլայ Զ.-ին մարմնական վնասվածքները պատճառել են 1987 թ. ծնված Ալեքսեյ Չ.-ն և 1992 թ. ծնված Վասիլի Չ.-ն, որոնք նույն օրը, ժամը 09.00-ին, բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն: