Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչ Շեկոյի հանդեպ մարտի 30-ին հայտարարված հետախուզումն արդեն դադարեցվել է: Նա հիմա ազատության մեջ է: Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին «Մսի կոմբինատ» կոչվող թաղամասում Շեկոյի եւ Տանկի (խոսքը Հարություն Մկրտչյանի մասին է, որը Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող սպորտդպրոցներից մեկի ղեկավարն է) միջեւ տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ կրակոցներ էին հնչել: Նախընտրական «ռազբորկայի» վերագրված այս վիճաբանությունից հետո նրանք երկուսն էլ գտնվում էին հետախուզման մեջ: Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ հավելելով. «Գնացել, հանձնվել է եւ գրավով դուրս գրվել: Հիմա նա ազատության մեջ է: Բայց, ինչքանով տեղյակ եմ, երկու կողմերն էլ հաշտվել են»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ